«Սանիթեք»-ի արձագանքը՝ Արմեն Աշոտյանի գրառմանը
«Սանիթեք» ընկերությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ» վերնագրով գրառմանը «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ դա ընկերության կամքից անկախ առաջացած միջադեպ է, որում ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:
«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական կառույց է և որևէ քաղաքական ուժի օգտին երբեք չի մասնակցել և չի մասնակցելու քաղաքական արշավների:
Ի հավելումն, «Սանիթեքը» հավաստիացնում է, որ պաստառը չի փակցվել ընկերության աշխատակիցի կողմից, այլ արվել է այլ անձանց կողմից, երբ մեքենան կայանված է եղել։
Այդ դեպքի հետ կապված հարուցվել է ծառայողական քննություն ընկերության տվյալ տարածքի աշխատակիցների նկատմամբ: Այնուհանդերձ համապատասխան հրահանգ է տրվել, որ նմանատիպ բոլոր իրավիճակներում շատ արագ հեռացվեն բոլոր պաստառները կամ թռուցիկները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավին:
Հայցում ենք բոլորի ներողամտությունը տեղի ունեցած միջադեպի առանչությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան