Սիլվեստր Ստալոնեն հրաժեշտ է տվել Ռոկկիին
Դերասան Սիլվեստր Ստալոնեն իր Ինստագրամում տեսաուղերձ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնում ամբողջ աշխարհին, ովքեր ավելի քան 40 տարի մտահոգվել են Ռոկկիի ընտանիքի համար։ 5-tv.ru-ի հաղորդմամբ, Ստալոնեն հրաժեշտ է տվել իր կողմից 42 տարի առաջ ստեղծած պաշտամունքային կերպարին՝ Ռոկկի Բալբոային։ Նա գրել է, որ չնայած «իր սիրտը կոտրվում է», բայց ամեն ինչ գալիս և ավարտվում է։
«Ես սիրում եմ ձեզ, բարի և մեծահոգի մարդիկ, և ամենահիանալին այն է, որ ROCKY –ին երբեք չի մահանում, որովհետև այն ապրում է ձեր մեջ»,- գրել է Ստալոնեն։
Հայտնի է, որ «Կրիդ-2»-ը, որտեղ Ստալոնեն, ըստ երևույթին, վերջին անգամ է հայտնվում Ռոկկիի կերպարով, էկրան է բարձրանալու 2019 թվականի հունվարի 10-ին։
Բռնցքամարտիկ Ռոկկի Բալբոայի մասի պատմող ռեժիսոր Ջոն Էվիլդսենի առաջին ֆիլմը Սիլվեստր Ստալոնեի սցենարով 1976 թվականին է էկրան բարձրացել, ստացել է երեք «Օսկար», «Ոսկե գլոբուս», և մի շարք այլ կինոմրցանակներ։ Դրանից հետո 1979-2006 թվականին Ռոկկիի մասին ևս 5 ֆիլմ է ներկայացվել։
Հարակից հրապարակումներ`
- Ջեքի Չանն ու Սիլվեստր Ստալոնեն միասին խաղալու են նոր ֆիլմում
- Շվարցենեգերն որոշել է առանց Ստալոնեի չնկարահանվել «Անորսալիները» ֆիլմում
- Ստալոնեն չի ընդունել արվեստի հիմնադրամը ղեկավարելու առաջարկը
- Ստալոնեն՝ եզրափակիչ «Ռեմբո 5»-ի ռեժիսոր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան