Քաղաքական 12:26 29/11/2018 Հայաստան

Փաշինյան. Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բաաան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Ճամբարակում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, երեկ երեկոյան ժամանակ է ունեցել, մամուլն է թերթել, «շահարկումներ» վերնագրերով նյութերի է հանդիպել։

«Շատ պարզ մի բան եմ ասել, Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղում։ Այս շարքում բնականաբար նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պոտրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ես, Սերժ Սարգսյանը տղա չունի։ Հիմա ասում են, ո՞նց կարելի է նման բան ասել։

Ես գիտեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայություն է անցել, եթե չեմ սխալվում Շամշադինում։ Վերնագրեր տեսա՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են։

Հա, ի դեպ  ես չհասկացա՝ Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչներն էլ էին արձագանքել իմ էդ ասածին։ Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը։

Բացարձակապես չեմ հասկանում, էդ ինչի՞ են ակտիվացել, ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են ընդհանրապես խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալիս Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, դրանք անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրանց ուղարկի իրանց աշխատանքով զբաղվելու։ Չհասկացա, առիթ-անառիթ... Նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բաաան։ Բա պատկերացնո՞ւմ եք, իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ դեպքերի մասին մեկնաբանություններ տա։ Հասկանո՞ւմ եք, թե դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի։ Սթափվե´ք, հարգելիներս։ Զբաղվեք  ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո։ Անպայման, կքննարկեմ, իսկ մինչ այդ ասում եմ, զբաղվեք ձեր գործով»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայությանը, Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է ու տեղեկանք ստացել։ Ըստ այդմ. «Հիմա պաշտոնապես ասում եմ, այո՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել է պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է, ձևակերպված է եղել որպես վարորդ,  պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզեցել ա գնացել է, պետության ավտոյի, բենզինի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ըտենց  ոգևորվել, ես որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում։ Եթե որևէ մեկը իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով ու փաստաթղթերով կապացուցեմ, հիմա չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, էդ փաստաթուղթը հեռախոսիս մեջ ա»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Ալավերդիում Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.
«Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է բանակում, այլ ծառայում է Արցախում: Էդ ո՞ր խելոքն է մտածել, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնե՞մ: Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: Իրենք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ Ղարաբաղը հանձնո՞ղն ենք»։

Հայտարարությունից հետո լրատվամիջոցները ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձել էին ճշտել, թե արցախցի որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել։ Բաբայանը, օրինակ, Analitik.am-ին ասել էր. «Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Օրինակ Արցախի գործող նախագահի՝ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ծառայել է, ծառայել են նաև ՊԲ հրամանատարի 2 որդիները և այլն: Սրանք արձանագրված փաստեր են, և ընդհանրապես, պաշտոնյաների որդիները ծառայում են: Չգիտեմ՝ կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը, դրա մասին պարզաբանումները պետք է ստանալ պարոն Փաշինյանից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}