Հասարակություն 12:09 29/11/2018 Հայաստան

Հատկապես գյուղերում կանայք չեն ընտրում կանանց. Ռ. Առաքելյան

«Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր «Ընտրապայքար. Կանանց իրավունքներն ու գենդերային հավասարության խնդիրները  կուսակցությունների օրակարգում» թեմայով քննարկում։ Մասնակցում էին տարբեր ուժերից կին ներկայացուցիչներ, միայն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացնում էր Ալեք Ենիքգոմշյանը։

«Գիտակցաբար արված որոշման արդյունք է՝ շեշտելու համար հարցի կարևորությունը, որ իգական սեռի գենդերային խնդիրները երկրորդական նշանակություն չունեն, չենք ասում՝ կանայք, գնացեք ձեր թեմայով դուք խոսեք, մենք ավելի կարևոր հարցեր ունենք»,-կանանց խնդիրներին նվիրված քննարկմանն իր մասնակցությունն այսպես բացատրեց Ալեք Ենիքգոմշյանը։

Նա նշեց, որ կանանց հավասարության, իրավունքների խնդիրները պետք է դիտարկել հասարակություն-պետություն հարաբերությունների շրջանակներում։ Պատգամավորի թեկնածուի խոսքով,  կանանց վերաբերվող շատ  չլուծված խնդիրներ կան, բայց դրանք չպետք է առանձնացնել հասարակության և պետության ներսում մնացած խնդիրներից։ Ա. Ենիքգոմշյանն ասաց, որ Հայաստանում այսօր սպառնալիքներից մեկը ժողովրդագրական աղետն է, որը պետք է լուծեն բոլորը միասին՝ կանայք և տղամարդիկ։

«Կոչ ենք անում, որ կանայք իրենց իրավունքներն ամբողջությամբ պահանջելով և այդ իրավունքների իրացման համար պայքարելով հանդերձ՝ չանտեսեն մայրության խիստ կարևոր հանգամանքը»,- նշեց նա։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Աննա Կոստանյանն ասաց, որ սիմվոլիկ թիվ է արձանագրված, որ  ընտրական ցուցակներում կանանց ներգրավածությունը պետք է լինի 25 տոկոսի չափով։

«Կարծում եմ՝ այստեղ արդեն իսկ ունենք թվի հետ կապված խնդիր։ Եթե խոսում ենք գենդերային հավասարության մասին, այստեղ պետք է արձանագրենք, որ թվային հարաբերակցությամբ ունենք անհավասար պայմաններ, հենց այստեղից սկսվում է  անհավասար պայմաններ, և անհավասար ներկայացվածության հնարավորություն»,- նշեց նա։

Ա. Կոստանյանի խոսքով, կանանց իրավունքների թեման բավականին լայնածավալ  և խորքային ուսումնասիրությունների, լուրջ հետազոտությունների,  նաև օրենսդրական մակարդակում վերանայման կարիք ունի, 2013 թվականին ընդունված գործող օրենքում չնայած արձանագրված է գենդերային հավասարության մասին, միևնույնն է՝ դրանք ուղղակի դրույթներ են, չեն ենթադրում պրակտիկ գործողությունների դրդում։

«Եթե ընտրությունների արդյունքում հայտնվեմ խորհրդարանում, անպայման հետամուտ եմ լինելու հենց այս դրույթների վերանայմանը, օրենսդրական մակարդակում վերամշակմանը»,- ասաց պատգամավորության թեկնածուն։

Նա նաև նշեց, որ կանայք ինչ-որ չափով խուսափում են  ընտրական պրոցեսներին մասնակցելուց, գուցե մտավախություն ունեն, որ թե ընտանիքի անդամների, թե հասարակության կողմից չեն հասկացվի։

«Խնդիր ունենք աշխատելու հասարակության լայն շերտերի հետ, հատկապես մարզերում»,- ընդգծեց նա։

«Մենք» դաշինքի թեկնածու Լուսինե Զակալաշվիլիի խոսքով, իրենց դաշինքի ցուցակի առաջին տասնյակում ոչ թե երկու, այլ երեք կին է ներկայացված, ինչը խոսում է այն մասին, որ իրենց համար գենդերային հավասարությունը կարևոր դեր է խաղում։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ ինքնանպատակ չպետք է լինի կնոջ ներգրվածությունը քաղաքականության մեջ։

«Ի վերջո քաղաքականության մեջ պետք է ներգրավվեն կանայք, ովքեր ունեն բավարար ներուժ, ոչ միայն բարձրագույն կրթություն, համապատասխան ինտելեկտ, նաև ունենան քաղաքական մտածողություն, աշխարհընկալումը փոքր-ինչ տարբեր պետք է լինի, որովհետև երկրի թիվ մեկ ամբիոնից պետք է խոսեն իրենց երկրի մասին, երկիր ներկայացնեն։ Պատրաստված կանայք պետք է հավակնեն քաղաքականություն մտնել»,- նշեց նա։

Ռ. Առաքելյանի խոսքով, հատկապես գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանայք չեն ընտրում կանանց. «Չի գործում նախանձի գործոնը, կարծում եմ՝ վստահության խնդիր է։ Դեռևս  հասարակության մեջ կա մի խավ, հատկապես մարզերում, գյուղերում, որ տղամարդկանց են վստահում։ Կարծում եմ՝  հոգեբանական այս պատնեշները պետք է հաղթահարել  հասարակության զարգացման միջոցով»,- նշեց ՀԿԴ-ական գործիչը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Լուսինե Հարոյանի խոսքով, պետք է խնդիրը լուծել համակարգային, ստեղծել առողջ հասարակություն։ Նա կարևորեց ՀՀ բոլոր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը, որովհետև պետք է յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ նույնքան կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին և լինի հենց իշխանության տերը։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ կանանց իրավունքների խնդիրը բազմաշերտ է, միայն քվոտաների  լուծմամբ այդ հարցը չի լուծվելու։

«Մենք խնդիր ունենք  հասարակության մեջ կարծրատիպերի կոտրման, կարծրատիպերից դուրս կանանց իրավունքների և հավասարության ներդրման։ Մեր ծրագրում հենց այս ոլորտի վրա է շեշտադրումն իրականացված, կրթական բարեփոխումների բաժնում է հիմնական հատվածը, որը վերաբերում է  հենց կանանց իրավունքներին»,- նշեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}