ՍԱՊԾ-ն մանրամասնում է, թե ինչի հետևանք են մանդարինի կեղևի կոշտուկները
Մանդարինի կեղևի վրայի կոշտ մասերը մտահոգել են սպառողին։ Նա մրգի նկարը հրապարակել է ֆեյսբուքում ու կարծիք հայտնել, որ դրանք ներարկիչի հետքեր են։
Panorama.am-ին խնդրի վերաբերյալ ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ցիտրուսային բույսերի հիվանդության հետևանք է։
«Ցիտրուսային բույսերի հիվանդությունները բնորոշ են բազմաթիվ մրգային բույսերի: Մանդարինի ծառի հիվանդությունները կարող են առաջացնել միկրոօրգանիզմներ՝ միկոպլազմաներ, վիրուսներ, մանրէներ, սնկեր, որոնց ներազդման արդյունքում ծառի և մրգերի վրա ի հայտ են գալիս տարբեր թերություններ՝ գերաճ, խոցեր, բորբոս, բծավորություն և այլն:
Միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել տերևի, մեխանիկական վնասվածքի, միջատների, ինչպես նաև քամու կամ ջրելու միջոցով:
Երբ մանդարինը վարակվում է սնկով, պտղի վրա առաջանում են խոցեր, որոնք աճելով, ձեռք են բերում շագանակագույն երանգներ և տեղ-տեղ հաստանում:
Բուսական որևէ հիվանդություն մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ»,-ասացին ծառայությունից։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը: Նովորոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած մանդարինի խմբաքանակի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել:
Այս առումով, ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի ընթացքում Հայաստան մանդարին ներմուծվել է միայն Վրաստանից՝ 989.356 կգ, որից 147.563կգ-ի ծագման երկիրը եղել է Թուրքիան:
«Վերջին խմբաքանակը եղել է նոյեմբերի 27-ին 14.701կգ»,-նշեցին ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին