Բուենոս Այրեսը կգտնվի 22 հազար ոստիկանի հսկողության տակ
Բուենոս Այրեսում սպասում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը։ Եվրանյուզի հաղորդմամբ, Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ «չեն հանդուրժի բռնությունը», ինչպես նախորդ տարի Համբուրգում էր։
Մոբիլիզացրել են 22 հազար ոստիկան։ Նրանք նաև դիմել են բնակիչներին՝ խնդրելով հանգստյան օրերին լքել քաղաքը։
Costa Salguero կենտրոնի շուրջը, որտեղ անցկացվելու է գագաթաժողովը, հյուրանոցները, որտեղ երկու օր մնալու են պատվիրակությունները, փակ են ավտոմեքենաների և անցորդների համար։ Չնայած այդ միջոցառումներին, Բուենոս Այրես ժամանած հակագլոբալիստներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները պատրատվում են շաբաթ ակցիա իրականացնել։
Չի բացառվում, որ նրանց կարող են միանալ արգենտինացիներ, ովքեր դժգոհ են շարունակվող տնտեսական ճգնաժամից և կոշտ տնտեսության նոր խոստումներից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան