Մեր ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել. Գագիկ Ծառուկյան
«Մեր ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել, մեր ժողովրդին հարկավոր է հնարավորություն տալ, հարկավոր է բանկի տոկոսներից ազատել, մարդկանց մեջքը մի քիչ ուղղվի»,- այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով ոռոգման խնդրին՝ նա նշեց, որ մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում օգտագործված ջրի համար վճարել, մինչդեռ մեծ քանակությամբ ջուր անտեղի թափվում է Արաքս գետը։ Ծառուկյանն առաջարկեց հետևյալը. եթե գյուղացին չի կարողանում վճարել գարնանը, ապա պետք է թույլ տալ, որ ջրի դիմաց վճարի գոնե աշնանը։
«Ամեն ինչ հնարավոր է, անհնարին ոչնչ չկա։ Մարդկանց մշակածի գինն այնքան էժան է լինում, որ աշխատանքը չի արդարացնում։ Ծախս են անում, բայց ծախսից հետո չեն կարողանում այդ ծախսը փակել։ Ի՞նչ պետք է արվի. պետք է սառնարաններ կառուցվեն։ Էմիրաթներում ամեն օր ընդունում են 2 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։ Այնտեղ ամեն ինչի կարիք ունեն, աշխարհի տարբեր ծայրերից են բերում։ Աշխատող ժողովրդին պիտի դուխ տաս, հնարավորութուն տաս, աշխատող ժողովրդրդին չի կարելի նեղացնել»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։
Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ ինքն ուզում է ամեն ինչ անել, որ ժողովրդի համար լավ լինի։
Անդրադառնալով կրթական ոլորտին՝ Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ իր համար կապ չունի ուսանողը ծանոթ է, անծանոթ է, կուսակցական է, թե ոչ, սակայն եթե կարիքավոր ընտանիքից է, բարձր առաջադիմություն ունի, ինքն օգնում է այդ ուսանողներին։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր սառնարանը բացելուց. Ծառուկյան
- «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
- Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իր փեսաները ԲՀԿ նախընտրական ցուցակում լինեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում