Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:
«Կոնվերս Բանկը՝ 25-ամյակի կապակցությամբ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով: Մասնավորապես. հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից»,- հայտնում են Կոնվերս Բանկից:
Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:
Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
- Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին