ՀՀԿ-ն դիտորդների ուշադրությունն է հրավիրում խտրական մոտեցման և ընտրական օրենսդրության կոպիտ խախտման վրա
ՀՀԿ ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ:
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերես ունեցող գովազդային վահանակներ տնօրինող այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխում է ցուցանակները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև: Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը:
Կազմակերպության կողմից վահանակը տրամդրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք:
Նման դեպք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: Այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը տրվել է հայտարարություն հանցագործության մասին: Սակայն արդեն անցել է երեք օր, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: Փաստորեն պետական մարմինը ևս դրսևորում է անգործություն:
Իսկ ո՞ւմ է պետք պետական մարմնի արձագանքը նախընտրական քարոզչության ավարտից հետո:
Տեղական և միջազգային դիտորդների ուշադրությունն ենք հրավիրում նման խտրական մոտեցման և ընտրական օրենսդորւթյան կոպիտ խախտման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է, որ յուրաքանչյուրը պատասխան տա իր արածի և ասածի համար. Արմեն Աշոտյան
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
- «Վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ» ՀՀԿ
- Մարդ կա, որ պարբերաբար վատանում է. Աշոտյան
- Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան