Աճուրդային տնից գողացել են Ռենուարի կտավը
Ավստրիայում երեք մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարված ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ-Օգյուստ Ռենուարի կտավը գողանալու համար։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Bloomberg-ի, գրում է, որ «Ծոց, ծով, կանաչ ժայռեր» կտավը գողացել են նոյեմբերի 26-ին Վիեննայում Dorotheum աճուրդային տնից։ Տեսախցիկի նկարահամումներից պարզ է դարձել, որ տղամարդը ևս երկու հանցակիցների հետ բարձրացել են երկրորդ հարկ, որտեղ ցուցադրված է եղել նկարը, հետո այն հանել են շրջանակից։ Նշվում է, որ «ակնհայտ պրոֆեսիոալներ» են եղել և լքել են շենքը տարբեր ճանապարհներով։
Աճուրդային տունը հաստատել է գողությունը։ Նկարը պետք է նոյեմբերի 28-ին հանվեր վաճառքի։ Ակնալվում էր, որ այն կվաճառվի 120 -160 հազար եվրոյով (135-180 հազար դոլար)։ Այդ կտավն ավելի վաղ վաճառվել էր Sotheby's-ում 56 հազար 538 դոլարով։
Bloomberg-ը նշում է, որ արվեստի գործերի վաճառքը գնալով ավելի շահավետ է դառնում կազմակերպված հանցավոր խմբերի համար: Ինտերպոլի տվյալներով, սև շուկայում նկարների վաճառքն այնքան շահավետ է, որքան թմրանյութի ու զենքի։ Գործակալության տվյալների բազայում մարտի սկզբից հաշվում են 50 հազար գողացված կտավ։