Քաղաքագետ. Պարզ է, օրենքը Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մտահոգություն է հայտնում՝ որքան վարչապետը Նիկոլ Փաշինյանը լինի, այդքան համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու:
«Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո երևանցիների ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների ... ու սա անվերջ է լինելու` պերմանենտ: Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք ներքաշվելու, բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը:
Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը: Ինձ այլ բան է հետաքրքրում, ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ինչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերով, թե Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվեն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրույն կարծիք, թե դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է: Արդեն պարզ է, օրենքը Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը, որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան