Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել և զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի, բարձրագույն կրթության մակարդակներում և հետբուհական ուսումնառությանն ուղղված, իրականացնել ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ կառավարման մշակույթի վերափոխմանը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հաստատել փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:
«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական և գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ», - նշել է Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:
«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ և փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը կանցկացնի վարպետության դաս:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
- Beeline. COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
- Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
- Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
- Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
- Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
- Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
- Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան