Կոկորդիլոսն անկել է խրոնիկ հիվանդությունից. գլխավոր անասնաբույժ
«Դիահերձման նախնական արդյունքներով արձանագրվեց, որ կոկորդիլոսը տասը և ավելի տարիներ շարունակ խրոնիկ հիվանդություն է ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտնեց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննսիյանը։
Նա ասաց, որ այս պահին չի բարձրաձայնի, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, սակայն լաբորատոր փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո կհրապարակվի դրա մասին։
Անասնաբույժի խոսքով՝ դիահերձմանը մասնակցել են Ագրարային համալսարանի լաբորատորիայից և Անասնաբուժական տեսչությունից մասնագետներ։
«Չի եղել որևէ փաստաթուղթ կոկորդիլոսի առողջական վիճակի վերաբերյալ, կոնկրետ տարիքի վերաբերյալ, այսինքն՝ տվյալ կենդանին ի սկզբաներ կարող էր ունենալ բազմաթիվ հիվանդություններ»։
Հովհաննիսյանը հավելեց, որ կոկորդիլոսի կյանքի միջին տևողությունը քառասուն է, անկած կենդանանին, նրա խոսքով միջին տարիքի էր։
Հիշեցնենք, որ նախկինում խնամած մասնագետը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կենդանին սատկել է անգրագետ մոտեցման հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Կոկորդիլոսի անկման փաստով հետաքննություն է կատարվում
- Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
- Զեբրի թունավորումը հաստատվել է. Խաչատրյան
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին