Ադրբեջանում սկանդալ է բռնկվել «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով
Ադրբեջանում սկանդալ է բռնկվել «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ»։
Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է Համացանցում ամենաշատ տարածված տեղեկատվությունը՝ «Յանդեքս» որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել «Յանդեքսին»։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները