Մայրապետյանի փաստաբան. Դատարանի որոշումը բողոքարկելու ենք
Գործարար Սամվել Մայրապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանն ուշ երեկոյան բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկու ամսով երկարաձգեց Մայրապետյանի կալանքի ժամկետը։
«Դատարանի որոշումը գնահատում եմ ապօրինի և անհիմն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։
Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում դատարանը մերժել էր փաստաբանների միջնորդությունը` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Մայրապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը
- Փաստաբաններ. Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
- Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով
- Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին
- Դատախազություն. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առնչություն չունի հեռուստաընկերության գործունեության հետ
- Սամվել Մայրապետյանին վերաբերվող քրգործում խոսքը 2008 թվականի մասին է. Սասուն Խաչատրյան
- Սամվել Մայրապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է
- Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
- Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին