ՀՀ ԱԳՆ. Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները
2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:
Panorama.am-ը դիմեց Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ինչպե՞ս կմեկնաբանեն ադրբեջանական այդ քայլը։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ նշեց. «Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։
Ըստ ադրբեջանական հայտի կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին։
Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր տնօրենի համար:
Հայաստանը բազմիցս է այս իրողություն, ինչպես նար Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ, ներառյալ Ձեր նշած նիստին»:
Հարակից հրապարակումներ`
- «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ»-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կշնորհվի
- Կճանաչի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարածքային ամբողջականության սկզբունքը որպես ադրբեջանական մշակութային ժառանգության մաս
- Քոչարին գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում
- Կոմիտասի և Թումանյանի ծննդյան հոբելյանները կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
- Հաջորդ տարի քննարկվելու է քոչարի պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտը
- Ի պատասխան Ադրբեջանի՝ Իրանը պատրաստվում է ճոկան մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել իր անվանը
- «Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում
- 4 հայկական արժեք ՅՈՒՆԵՍԿՕ –ի ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան