Հայաստանում այժմ ընթանում է վերակառուցում. Բաղդասարով
«Հայաստանում այժմ ընթանում է վերակառուցում։ Թե տնտեսության մեջ, թե քաղաքական համակարգում, ամեն ինչ վերակառուցվում է», - «Լազարևյան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար Միխայիլ Բաղդասարովը:
Նրա խոսքով՝ վերակառուցման համար ժամանակը հասունացել էր և այն եկավ։
Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում վերադառնալ հայկական բիզնես, նա պատասխանեց. «Բարդ հարց է, միանշանակ չեմ կարող պատասխանել: Տեսնենք, թե իրավիճակն ինչպես կդասավորվի»:
Մեկ այլ հարցի՝ թե հանդիպումներ ունենում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, Բաղդասարովը պատասխանեց՝ «ոչ»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ իշխանություններից. Զատուլին
- Վիկտոր Սողոմոնյան. Դատարանների նկատմամբ ճնշում կա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները