Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասված է.
«Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը:
Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի Վրաստանը և նրա հավատավոր ժողովրդին` պարգևելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահին
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
- Սալոմե Զուրաբիշվիլին ուզում է Վրաստանի «սովորական նախագահ» լինել
- Վաշաձեն չի ճանաչում Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները
- Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթեց կին թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին