S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով
Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ` «կայուն» հեռանկարով: Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: Առայժմ S&P Global Ratings-ը չի շնորհել սուվերեն վարկանիշ Հայաստանի Հանրապետությանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի սուվերեն վարկարժանությունն արտացոլում է բանկի վարկանիշի սահմանափակումները, այսինքն` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը:
Ամերիաբանկի վարկարժանությունն արտացոլում է Ամերիաբանկի` Հայաստանի խոշորագույն բանկի դիրքը և S&P Global Ratings-ի սպասումներն առ այն, որ բանկը կպահպանի առաջատարի դիրքը, իսկ կապիտալացման մակարդակը մոտակա 24 ամսում կավելանա շնորհիվ կայուն եկամտի:
Վարկանիշի` մոտակա 12 ամսվա կայուն հեռանկարն արտացոլում է S&P Global Ratings-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի գործունեությունը և ֆինանսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում կայուն կլինեն շնորհիվ շուկայական ամուր դիրքի և Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի բարելավման:
Ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի բանկային հատվածը կայուն կլինի, առանց շուկայի նկատելի խեղաթյուրումների: Ճյուղային ռիսկի միտումը ևս գնահատվում է կայուն:
S&P Global Ratings-ը վարկային ռիսկը համարում է Հայաստանի բանկային հատվածի վրա բացասաբար ազդող գործոն` հաշվի առնելով արտարժութային վարկերի, հատկապես ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված չհեջավորված վարկերի ավելի բարձր կշիռը, քան համեմատելի երկրներում, և այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը դեռ լիովին չի կայացել: S&P Global Ratings-ը Հայաստանի բանկային հատվածի տնտեսական ռիսկի միտումը գնահատում է կայուն:
Գործակալությունը նաև նշում է, որ նախորդ 6 տարվա ընթացքում Ամերիաբանկն ունեցել է շահութաբերության լավ ցուցանիշներ, մասնավորապես` ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1.4%, իսկ ծախսերի հարաբերությունը եկամտին 2017թ. վերջի դրությամբ կազմել է 40%, որը բավականին լավ ցուցանիշ է տեղական և արտասահմանյան բանկերի համեմատ:
S&P Global Ratings-ի կարծիքով Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը ու դրա բարելավումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ղեկավարների թիմն ու մեծ կարողություն ունեցող վերահսկող բաժնետիրոջը, ով մեծ փորձ ունի բանկային և ֆինանսական ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
- Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր
- «Ամերիաբանկ»-ը՝ FAST-ի ֆորումի «Ինովացիոն էկոհամակարգ» սեսիայի հովանավոր
- Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
- Երկու մրցանակ Ամերիաբանկին
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ
- Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորման երկու նոր առաջարկ՝ Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկը Կոմերցբանկի կողմից ճանաչվել է լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները