Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է. Արամ Սարգսյան
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածուները քարոզարշավ են իրականացնում Երևանում։
«Ազգային ժողովը պետք է լինի բազմակուսակցական։ Դա բխում է մեր պետության շահերից, անգամ «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի շահից»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ եթե ուզում են Ազգային ժողովում լսել անկեղծ խոսք, մոտեցում, տարբերվող տեսակետ, պետք է քաղաքացիներն իրենց ձայնը տանց հենց «Մենք» դաշինքին։
«Բազմաթիվ հարցեր կան մեր երկրում, որոնք լուծում են պահանջում։ Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է անում։ Նիկոլ Փաշինյանին օգնել, չի նշանակում նրան գովել։ Այդ տարբերակը վատթարագույնն է։ Իրեն գովողներ կողքից շատ-շատ են։ Պետք են մարդիկ, ովքեր սրտացավորեն կասեն թերությունները, կօգնեն կադրային, արտաքին քաղաքականության հարցում, կասեն տեսակետներ, որոնք տարբերվում են դաշտում եղած տեսակետներից, թե պետությունը, թե գործող իշխանություն այլընտրանքն կունենան»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նա նշեց, որ «Մենք» դաշինքն իր ծրագրում հստակ գրել է, որ եվրոպական արժեքներ են կրում։
«Չենք տեսնում, որ մեր զարգացումը պետք է լինի Բելառուսի, Ղազախստանի նման, ուզում ենք մեր երկրում ժողովրդավարությունը լինի այնպեսին, ինչպիսին արևմտյան զարգացած երկրներում են, մեր երկրի իշխանավորները նույնչափ պատասխանատու լինեն օրենքի առաջ, ինչպես արևմտյան երկրներում։ Մեր տեղն այնտեղ է, մենք իրենց նման ենք»,- ընդգծեց պատգամավորության թեկնածուն։
Ա. Սարգսյանն ասաց, որ երկրում աղքատության, աշխատատեղերի խնդիրը լուծելու համար պետք է օգտագործել բնական ռեսուրսները։
«Հանքահումքային ռեսուրսները պետք է ամբողջությամբ օգտագործել։ Հասկանում եմ, որ բնությունը շատ լավ բան է, ծառն ու ծաղիկը շատ կարևոր են, բայց ամենակարևորները սահմանին կանգնած մեր զինվորն է, իրենք պետք է ապահով լինեն, ապահովված լինեն տեխնիկական ու անվտանգության միջոցներով, ինժեներական կառույցներով, դրա համար գումար է պետք»,- նշեց Ա. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը. Խ.Քոքոբելյան
- ՀՀԿ-ից մինչև ՔՊ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում. Արամ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ օգնած լինել նրան. Արամ Սարգսյան
- Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե նոր եկածը հանելու է. Արամ Սարգսյան
- Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- Արամ Սարգսյանը կարծում է՝ ՀՀԿ-ն և ՔՊ-ն էլ կարող են դաշինք կնքել
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին