Արտաշատի թատրոնում կրքերը չեն հանդարտվում
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի և ներկա ղեկավարության միջև տարաձայնությունները շարունակվում են։ Բանն այն է, որ թատրոնի նոր տնօրեն Գագիկ Ռոստոմյանը վերջինիս հետ աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել, Հայկ Մնացականյանն էլ դատի է տվել թատրոնին։ Նոր պայմանագիր չկնքելու պատճառը, նշենք, այն է, որ թատրոնի դերասանական անձնակազմը չի ցանկացել աշխատել վերջինիս հետ և հրաժարվել է փորձերին հաճախել։
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի նոր տնօրեն Գագիկ Ռոստոմյանը, ինքը Արտաշատի թատրոնում աշխատում է 2017 թվականի դեկտեմբերի 18-ից:
«Բոլորը հրաժարվում էին աշխատել Հայկ Մանացականյանի հետ, և ինձ այլ բան չէր մնում, քան նրան ազատել աշխատանքից։ Մեր թատրոնում չորս հոգի, օրինակ, նախկինում չեն ցանկացել տեսնել Երվանդ Մանարյանին, և նա գնացել է թատրոնից։ Չի եղել պատմության մեջ մի դեպք, երբ թատրոնից հեռացած որևէ տնօրեն կամ ռեժիսոր դատի տա թատրոնին։ Սա թատրոնը քանդել է նշանակում։ Մենք վախ ունենք, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատարանի վրա»,- ասաց բանախոսն՝ իր այս մտավախությունը բացատրելով այն հանգամանքով, որ դատավորը Մնացականյանի մերձավորն է։
Գագիկ Ռոստոմյանը շեշտեց՝ նախկին գեղարվեստական ռեժիսորը դատարան ներկայացրած հայցով պահանջում է իրեն վերականգնել աշխատանքի և ստանալ բաց թողնված ժամակահատվածի աշխատավարձը, գումարած՝ փաստբանի ծախսերը՝ 500 հազար դրամ։
«Առաջին ատյանի դատարանը որոշում կատարեց հօգուտ թատրոնի, մերժեց հայցը, սակայն Մնացականյանը բողոքարկեց որոշումը»,- ասաց բանախոսը՝ շեշտելով, որ վերջին երեք տարում նա անգործության է մատնված եղել, հրավիրված ռեժիսորները մինչդեռ մայիսից մինչ օրս Արտաշատի թատրոնում չորս ներկայացում են բեմադրել։
Նա նշեց, որ բարոյահոգեբանականից բացի, անմխիթար են նաև թատրոնի շենքային պայմանները՝ դահլիճում գիշերային ակումբին հարիր լուսարձակներ են, մանրահատակը՝ պոկված, բեմը շագանակագույն ներկով ներկված։
Ասուլիսին ներկա թատրոնի դերասան Սամվել Ղազարյանն իր հերին նշեց, որ ստեղծագործական հարցերով իրենք Հայկ Մնացականյանի հետ շատ են վիճել։ Վերջինս իրեն իրավունք է վերապահել միքսել միևնույն հեղինակի մի քանի գործերը՝ հարուցելով անձնակազմի տարակուսանքը։
«Եթե միի բան ինձ չի համոզմում, օրգանական չէ, անկեղծ եմ ասում՝ ավելի լավ է, գնամ ուրիշ գործով զբաղվեմ»,- նշեց դերասանը։
Թատրոնի մյուս դերասան Գագիկ Թովմասյանն էլ իր հերթին նշեց, որ Հայկ Մանացականյանին բազմիցս թատրոնի բազմոցին տեսել են հարբած-քնած և ցանկություն չունեն նման մարդու հետ աշխատելու։ Ավելին, այն օրը, երբ նա հանկարծ կվերադառնա թատրոն, անձնակազմը գործադուլ կհայտարարի։
Վերջում թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 10-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան