Պետդեպը ՌԴ-ին կոչ է արել միանալ Իրանի դեմ հակազդեցությանը
Սիրիայի հարցով Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Ռուսատանը պետք է միանա Սիրիայում Իրանի դեմ հակազդեցությանը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Նրա խոսքով, Իրանի գործողությունները «ապակայունացնում են» Սիրիայում առկա իրավիճակը։
Ջեյմս Ջեֆրին նաև հավելել է, որ Իրանի հրամանատարության տակ գտնվող բոլոր ուժերին պետք է դուրս բերել Սիրիայից։
Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր, որ ԻՊ-ի դեմ հաղթանակի համար անհրաժեշտ է փոխել Իրանի դերը։