Զատուլինի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանի մտահոգություններին
«Լազարևյան ակումբի» նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանեց Բելառուսի ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցերին։
«Բելառուսի առումով ես դատավոր չեմ, ես կարող եմ ասել, որ այն ամենը, ինչ կապված է նման հարցերի հետ, պետք է քննարկվի այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։ Եթե այն դուրս է գալիս գործընկերային պարտավորություններից, այդ առումով պետք է որոշակի որոշումներ ընդունվեն։ Որքանով ես հիշում եմ՝ մինչ այժմ ոչ մի պաշտոնական արգելքկամ թույլտվություն սպառազինության գնման վերաբերյալ չի եղել», - ասաց Կ. Զատուլինը։
Զատուլինը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Ադրբեջանին զենքը վաճառվում է, իսկ Հայաստանին՝ տրամադրվում։
«Իմ անձնական կածիքով՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք Հայաստանի մտահոգություններին այս հարցի շուրջ, հատկապես 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա հակամարտության համատեքստում։ Իմ այս տեսակետը գաղտնիք չէ ու ես այն պաշտպանում եմ բոլոր ձևաչափերով», - շեշտեց պաշտոնյան։
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նաև հայտնեց, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը դեկտեմբերին կգա Հայաստան և կմասնակցի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին։
Զատուլինն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ նշելով. «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց ոչ մի կերպ չենք մեկնաբանում նախընտրական պայքարը, չենք ցանկանում, որ որևէ մեկը հիմք ունենա ասելու, թե դուք խառնվեցիք՝ դրա համար մենք հաղթեցինք կամ պարտվեցինք։ Այնպես որ ես էլ չեմ ցանկանում ասել, թե ով է մեզ դուր գալիս, ով դուր չի գալիս։ Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը հարգում եմ որպես երկիր, որպես դաշնակից, որի հետ պատմականորեն կապված ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան հակամարտության «կարգավորման հարցը» Զատուլինը հերթագրում է ընտրություններից հետո
- Մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ իշխանություններից. Զատուլին
- Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
- Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով. Աննա Նաղդալյան
- Շարմազանով. Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին
- Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի. Շարմազանով
- ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը
- Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքից
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին