ՄԻԱՎ-ով վարակված չորս մարդկանցից մեկն անտեղյակ է իր վարակվածության մասին
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանից երեսուն տարի անց ՄԻԱՎ-ի կանխարգելման գործընթացը գտնվում է ճամփաբաժանին: Ավելի քան 77 մլն. մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով և ավելի քան 35 մլն. մարդ մահացել է ՁԻԱՀ-ին հարակցող հիվանդություններից: Հսկայական առաջընթաց է գրանցվել ախտորոշման և բուժման փուլերում, իսկ կանխարգելմանն ուղղված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վարակման միլիոնավոր նոր դեպքերից: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Այնուհանդերձ, առաջընթացի տեմպը չի համապատասխանում համաշխարհային զարգացումներին: ՄԻԱՎ-ի նոր վարակները բավականաչափ արագ չեն վերացվում: Որոշ տարածաշրջաններ ետ են ընկնում, իսկ ֆինանսական միջոցները բավարար չեն: Ամոթն ու խտրականությունը դեռևս ետ են պահում մարդկանց, հատկապես բնակչության կոնկրետ հատվածին՝ ներառյալ միասեռական տղամարդկանց և այլ տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում տղամարդկանց հետ, սեռական բնույթի աշխատանք կատարողներին, տրանսգենդերներին, թմրամիջոցներ ներարվկող մարդկանց, բանտարկյալներին ու միգրանտներին, ինչպես նաև՝ երիտասարդ կանանց ու դեռատի աղջիկներին:
Ավելին՝ ՄԻԱՎ-ով վարակված չորս մարդկանցից մեկն անտեղյակ է իր վարակվածության մասին որը խոչընդոտում է նրանց որոշում կայացնել կանխարգելման, բուժման, այլ խնամքի և աջակցության ծառայությունների ուղղությամբ։
Դեռևս ժամանակ կա ընդլայնելու ՄԻԱՎ-ի թեստավորումների քանակը, բուժման հասանելիության հնարավորություն տալու ավելի շատ մարդկանց , ավելացնելու նոր վարակների կանխարգելման համար անհրաժեշտ ռեսուրսները և վերջ դնելու ամոթին։
Այս ծայրահեղ իրադրության մեջ մենք պետք է ճիշտ շրջադարձն ընտրենք։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը վճռական է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի հաղթահարման գործում. Ալթունյան
- ՁԻԱՀ-ի բուժման գործում նկատելի առաջընթաց կա
- Բարձր է գնահատվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման աշխատանքներում Հայաստանի ձեռքբերումները
- Վինեյ Սալդանա. Հայաստանն արդյունավետորեն է պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
- ՄԱԿ գլխավոր քարտուղար. Եկեք պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը
- Ավստրալիացի բժիշկները հայտարարել են ՁԻԱՀ-ի դեմ հաղթանակի մասին
- Հայաստանում ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը դեպքերը նվազել են, իսկ վիրուսային հեպատիտի դեպքերը՝ աճել