Շարմազանով. Օր օրի մտահոգ քաղաքացիների թիվն ավելանում է
Քարոզարշավի 5-րդ օրը Լոռու մարզում ռեյտինգային կարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ է ունենալու մի քանի համայնքներում, բնակիչներին, ինչպես ինքը նշեց, ներկայացնելու կուսակցության ծրագրի դրույթները։
«Ի տարբերություն մեզ, իշխանությունը գնում է մարդկանց ասֆալտին փռելու, վզներից բռնելու, ահաբեկելու ճանապարհով։ Օր օրի ևս ես եմ ավելի մտահոգվում, և ընտրողներն են ավելի մտահոգվում, և մտահոգ ընտրողների քանակն է ավելանում»,-ասաց նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ պղնձաձուլարանի գործարկման ու աշխատատեղերի մասին հայտարարությանը, նկատեց. «Եկավ Սպիտակ, ասֆալտին փռեց, գոռգոռաց, գնաց։ Գնաց Ալավերդի՝ ստերի շարան։ Ասում է, պղնձաձուլարանի աշխատողները կաշխատեն Թեղուտի հանքավայրում։ Այ ախպեր ջան, դու հանքավայրի ու պղնձաձուլարանի աշխատողների մասնագիտական գործունեության տարբերությունները հասկանո՞ւմ ես գոնե։ Գոնե ինչից չես հասկանում, մի խոսա, կամ օգնականներիդ ասա, խորհուրդ տան»։
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ մտահոգություններն ավելացել են հատկապես Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին արած հայտարարությունից 9 հետո։
Հիշեցնենք, երեկ Սևանում քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում»։
Շարմազանովն այս հայտարարությանն արձագանքեց. «Զգացել ես, որ դեկտեմբերի 6-ին քո պատճառով ճամփելու են Հայաստանն այդ պաշտոնից, ասո՞ւմ ես կարևոր չի։ Բա ի՞նչն է էական։ 800 հազար քաղաքացիներին անբան ու լոդր անվանե՞լ, ասֆալտին փռե՞լ, մատ թափ տա՞լ օպոնենտների վրա։ Դա՞ է էականը»։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան