Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է միոտանի մարդու. «Սասնա Ծռեր»
«Մենք լինելու ենք մի ուժ, որն այս փուլում ապահովելու է քաղաքական հավասարակշռությունը։ Իսկ երկարաժամկետ հեռանկարի համար մենք ունենք մեր շատ լուրջ ծրագիրը»,- քարոզարշավի շրջանակներում Սևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրենց պատկերացմամբ վերադարձված թալանը ծառայելու է սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ որպես մեկնարկային կապիտալ։
«Ընթացիկ քայլերից պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկումը իրականությանը համապատասխանեցնելը։ Սրանք փոքր թվացող բաներ են, բայց իրականում համակարգ ստեղծող բաղադրիչներ են, որոնք եթե մենք ճշգրտենք և տեղը բերենք, շղթայական ռեակցիայով բերելու են էական բարեփոխումների»,- ասաց նա։
Անդրադառնալով անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ Ավետիսյանն ասաց. «Մենք ներկայացնելու ենք ազգ-բանակ հայեցակարգը, որի հիման վրա նպատակ ունենք ձևավորելու պաշտպանական համակարգ»։
Նրա կարծիքով՝ քաղաքական համակարգը պետք է հիմնված լինի երկու բևեռի վրա, որպեսզի կարողանա առաջ գնալ. «Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է միոտանի մարդու, իսկ մեր կուսակցությունը կարող է այդ մյուս ոտքի՝ հավասարակշռող ուժի դերը կատարել»։
Նա հավելեց, որ հարգանքով են վերաբերում նոր ստեղծված կուսակցություններին, բայց նրանք չեն կարող այդ բեռը իրենց վրա վերցնել։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք մրցակցելու հեղափոխությանը մասնակից մյուս ուժերի հետ. Վարուժան Ավետիսյան
- Մենք մեր շանսերը շատ բարձր նք գնահատում. Գարեգին Չուգասզյան
- Այս օրերին շատ են փորձում մեր և Նիկոլ Փաշինյանենց միջև սեպ խրել. Սեֆիլյան
- Մեր ծրագիրը ևս վերաբերում է առաջիկա երկու տարիներին՝ ոչ ավելի. Չուգասզյան
- «Սասնա ծռեր». Մեզ համար խիստ տարակուսելի է Փաշինյանի նման հայտարարությունը
- Այս խորհրդարանը լինելու է անցումային. Վարուժան Ավետիսյան
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- Սեֆիլյանը բենզինի կտրոն է խնդրում
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան