Մենք ընտրվելու լուրջ հնարավորություններ ունենք. Ստեփան Գրիգորյան
«Մենք գնում ենք ԱԺ՝ ունենալով ծրագիր, և միտք՝ օրենքներ գրելու, ինչպես նաև գնում ենք՝ վերահսկելու կառավարությանը»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակացության պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք ընտրվելու լուրջ հնարավորություններ ունեն։
Նրա խոսքով, գերվարչապետական համակարգը վտանգավոր է Հայաստանի համար, պետք է հանել վարկանիշային համակարգը, քանի որ այն թույլ չի տալիս կուսակցություններին հավասար պայմաններում լինել։
«Մենք հասկանում ենք, որ ռեյտինգային համակարգի պատճառով խորհրդարանն իդեալական չի լինի։ Պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն։ Մենք նաև համարում ենք, որ պետք է շարունակվի կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ պատգամավորության թեկնածուն շեշտեց՝ իրենց տեսլականն է վերջնահաշվարկում Հայաստանն ու Արցախը միավորված տեսնել. «Սրան պետք է փուլային ճանապարհով գնալ։ Արցախը Հայաստանի մի մասն է։ Ինչո՞ւ պետք է այնտեղ տենդենցներ լինեն, որոնք մեզ համահունչ չեն լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է միոտանի մարդու. «Սասնա Ծռեր»
- «Սասնա ծռեր». Մեզ համար խիստ տարակուսելի է Փաշինյանի նման հայտարարությունը
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- «Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
- «Սասնա ծռեր»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան