Քննչական կոմիտեն հիշեցնում է ընտրախախտումները, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, այն է՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության:
Նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է պատիժ՝ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարված նույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված նաև քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից առանց ծառայողական անհրաժեշտության զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելու համար` այդ արարքի կատարման համար սահմանելով պատիժ` մեկից երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին