Օզբիլիս. «Օրհնված եմ նման ընտանիք ունենալ այս կյանքում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում` կցելով համապատասխան լուսանկար: Ֆուտբոլիստը խոսել է ընտանեկան արժեքների մասին:
«Օրհնված եմ նման ընտանիք ունենալ այս կյանքում: Ընտանիքը միշտ առաջին տեղում է: Այն իմ ամբողջությունն է: Երբ ունես երեխաներ, հասկանում ես, որ ժամանակը սահում է: Փոքրիկները շատ արագ են մեծանում: Մեր ընտանիքի ամենակրտսեր անդամը` Լևոն Լևի Օզբիլիսը, ծնվել է այս տարվա սեպտեմբերի 24-ին: Կրկնակի խնդիրներ են առաջանում»,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը: