Նոր միջոց սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերը կանխելու համար
Սաունա պարբերաբար հաճախելը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը մինչև 50 և ավելի տարիքի մարդկանց մոտ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել ֆիննական համալսարաններից մեկի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել է 1688 մարդ, որոնց միջին տարիքը հասել է 63-ի: Կամավորները տեղեկանք են լրացրել, որտեղ նշել են, թե որքան հաճախ են այցելում սաունա: Դիտարկման միջին ժամկետը կազմել է 15 տարի:
Պարզվել է, որ մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից ավելի քիչ է նրանց մոտ, ովքեր շաբաթը 4-7 անգամ այցելում են սաունա: Գիտնականների կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ գոլորշին ու բարձր ջերմաստիճանները նպաստում են արյան ճնշման իջեցմանը: