Արթուր Բաղդասարյան. Կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն
ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզում էր: Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով ներկաներին նշել է, որ ՕԵԿ-ի շնորհիվ բազմաթիվ լուսավոր գաղափարներ են իրականացվել։
«Մեր շնորհիվ Հայաստանում իրենց ավանդները ստացան 212 հազար մարդ, մեր շնորհիվ ծնվող երեխան պետությունից ստանում է գումար, ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել: Մենք աջակցելով հեղափոխությանը, կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն, որ մարդը կարողանա իր աշխատանքով ապահովել իր արժանապատիվ գոյությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը հնարավոր է զարգացնել փորձառու, կրթված, գրագետ մարդկանցով:
ՕԵԿ նախագահի խոսքով, մարզային խնդիրների վերաբերյալ ունի իր մոտեցումները: Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես գյուղական համայնքների հիմնախնդիրներին: Նա առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ.
«Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ նախագահն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը
- Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. ՕԵԿ
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան