Մշակույթ 14:28 01/12/2018 Հայաստան

Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով  նշանակվել էր Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեկ տարի անց մրցութային կարգով զբաղեցրել է նաև թատրոնի տնօրենի պաշտոնը։ Այս տարվա նոյեմբերի 28-ին նա դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ հենց հաջորդ օրը նրա հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Շահվերդյանը։

Թատրոնի ստեղծագործական կազմը հենց Վիգեն Չալդրանյանի՝ թատրոն մուտք գործելու օրվանից չի ընդունել նրան, պահանջել է հրաժարականը։  Այսօր նույն ստեղծագործական կազմը չի ընդունում նրա կողմից նշանակված գեղարվեստական ղեկավարին։ Թատրոնի դերասաններն այսօրվանից գործադուլ են սկսել։

Panorama.am-ը հետաքրքրվեց թատրոնի դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Դավիթ Հակոբյանից, թե ինչո՞ւ են պահանջում տնօրենի, նաև նորանշանակ գեղարվետսական ղեկավարի հրաժարականը։

«Առաջին օրվանից մենք չենք ընդունել նրա մուտքը։ Նախորդ նախարարին էլ պահանջ էր դրվել, որ վերանայվի այդ որոշումը։ Առանց մեր կարծիքը հարցնելու է...։ Սա գործարան չէ, թատրոն է, որտեղ ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նորանշանակ գեղարվեստական ղեկավարին,  դերասանը նշեց. «Դա արդեն խնդալու է, ծիծաղելի է, հումոր է, անլուրջ բան է առանց խմբին տեղյակ պահելու։

Օրենքի խախտում է, որ երկու պաշտոնում նույն մարդն է։ Զարմանում եմ, որ նախարարությունն էլ նոր  է պարզում, որ այդպիսի օրենք կա։ Հիմա, երբ այդ օրենքը դրվեց Վիգեն Չալդրանյանի  առջև, մեծահոգաբար հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Քանի որ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք ունի նշանակել գեղարվեստական ղեկավար, նա թատերախմբի գլխին հերթական սադրիչ քայլն արեց, նշանակեց Սուրեն Շահվերդյանին։ Ծիծաղելի խնդիր է, լուրջ քննարկման խնդիր չէ»,- ասաց Դավիթ Հակոբյանը։

Հարցին, թե Ս. Շահվերդյանն ասել է, որ  չի պատրաստվում միանձնյա կառավարել թատրոնի գեղարվեստական մասը, ի՞նչ է նշանակում խմբակային գեղարվեստական ղեկավարում, վաստակավոր արտիստն ասաց. «Նախ մեր խմբին բացարձակ  հետաքրքիր չէ, թե ինչպես է Սուրեն Շահվերդյանը պատկերացնում իր ղեկավարությունը, թող Սուրեն Շահվերդյանը գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի ոչ միանձնյան, խմբային, դա մեզ բացարձակապես հետաքրքիր չէ»։ 

Նա ասաց, որ մշակույթի նախարարությունն օր առաջ պետք է որոշում կայացնի ու այս հարցին տրվի լուծում. «Այլևս ակնհայտ է, որ իրար հետ հնարավոր չէ աշխատել։ Մի կողմում դրված է ստեղծագործական մի ամբողջ կազմ՝ 20 հոգի, մյուս կողմում՝ մեկ անձ։ Չեմ կարծում, որ նախարարությունը պետք է մեկի շահը պաշտպանի, ով այդ օրգանիզմի անդամ չէ,  օտար մարմին է այդ օրգանիզմում, հրաժարվի թատրոնի օրգանիզմից»։ 

Հարցին, թե հասարակությունը զարմացավ Սուրեն Շահվերդյանի՝  թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակումից, արդյո՞ք իրենք էլ զարմացած էին, տեղյակ չէին, թատրոնի դերասաններից Արման Նավասարդյանն ասաց. «Զարմացած չեմ ոչ մի բանից, պատրաստ էի նման բաների։ Դարանակալված դիրքորոշում էր՝ հանկարծակիի բերել մեզ, դա չստացվեց։ Սպասում էինք, որ այդպիսի մի բան կլինի, դրա համար չենք համարում այդ ամեն ինչը լեգիտիմ»։

Նա նշեց, որ կշարունակեն իրենց ակցիաները, մինչև հասնեն իրենց պահանջների կատարմանը։

«Մենք պահանջում ենք հրաժարական ու մեր առաջարկած թեկնածուների նշանակում։ Ստեղծագործական կոլեկտիվի, դերասանների կողմից միահամուռ որոշում է, որևէ մեկն ինքնաառաջադրում չի ներկայացրել. միասնական որոշում է Նարինե Գրիգորյանը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ես էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։

Հարցին, թե առհասարակ, ինչո՞ւ եք դժգոհ Վիգեն Չալդրանյանից, Ա. Նավասարդյանն ասաց. «Նա չի կարողանում թատրոնը ճիշտ ղեկավարել։  Իր նշանակման օրվանից դժգոհ ենք։ Բողոքները եղել են նաև առանձին, որ սխալ է ղեկավարում։ Անդրդվելի է և կաթիլ առ կաթիլ համբերության բաժակը լցվեց»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}