Ուկրաինան կսահմանափակի ռուսաստանցի տղամարդկանց մուտքը
Ուկրաինան կսահմանափակի 16-ից 60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքը երկիր: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերում գրել է նախագահ Պորոշենկոն:
Նա հաղորդել է, որ այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայում մասնավոր զինված խմբեր ստեղծել, որոնք փաստացի ռուսական զինուժի ներկայացուցիչներ են և թույլ չտալ Մոսկվային իրագործել դեռ 2014 թվականին ծրագրված գործողությունները:
Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, Պորոշենկոն չի պարզաբանել: Բացի այդ առաջարկվել է խստացնել ՌԴ քաղաքացիների հաշվառման պահանջները: Դա հատկապես վերաբերում է Ուկրաինայի այն շրջաններին, որտեղ ռազմական դրություն է մտցվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում