Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում աշխատել Սաակաշվիլիի օրոք կառուցված նախագահական պալատում
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Թբիլիսիի այն նախագահական պալատում, որը կառուցվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ինչպես հայտնել է Զուրաբիշվիլին, նա ցանկանում է տեղափոխվել Թբիլիսիում գտնվող մեկ այլ նստավայր՝ վրաց իշխան Օրբելիանիի նախկին պալատ, որը, նրա կարծիքով, ավելի համեստ և եվրոպական տեսք ունի:
«Եթե ուզում ենք եվրոպացի լինել, ապա այդ պալատը փոքր-ինչ ավելի եվրոպական է, քան նախագահական մեծ շենքը, որն ինձ ավելի շատ այլ բանի մասին է հիշեցնում», - նշել է նա:
Վրաստանի նախագահական պալատը կառուցվել է նախկին նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ՝ 2004-2009 թթ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահին
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
- Սալոմե Զուրաբիշվիլին ուզում է Վրաստանի «սովորական նախագահ» լինել
- Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթեց կին թեկնածուն