«Ժամանակ». ՊԵԿ ողջ անձնակազմը զարմացած ու զայրացած է
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։ ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
ՊԵԿ ողջ անձնակազմը զարմացած ու զայրացած է, թե ինչպես պետք է այսքանից հետո Կարեն Կարապետյանը վերադառնա համակարգ ու շարունակի պաշտոնավարել։ Թեև նրանց խոսքով՝ մեկ մխիթարանք կա, որ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարությունում Դավիթ Անանյանը չի լինի, ու հնարավոր կլինի ազատվել նաև նրա կոռումպացված, նախկին իշխանությունների հետ սերտաճած կադրերից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում