«Հրապարակ». Իշխող ուժին առաջարկվող գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին և նրա ներկայացուցիչներին: Դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ:
Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը15 միլիոն դրամ էին հավաքում: Հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե՞ ոչ, անգամ եթե կամավոր են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում