Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները
Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,-ասել է Տոնոյանը։
Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկան համապատասխան կարգավորումներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման վերաբերյալ։
«Նման գործընթաց է պետք»,-նշել է Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար ոչ մի նախապայման չկա՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական։
«Հայաստանն այս կազմակերպության համահիմնադիրն է և ՀԱՊԿ-ում խնդրահարույց հարցերի քննարկումը նորմալ երևույթ է», - ասել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու են դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր. Փաշինյան
- ՀԱՊԿ-ի համար ավելի նախընտրելի կլիներ, եթե Հայաստանի փոխարեն անդամ լիներ Ադրբեջանը. փորձագետ
- Ով ինչ շագանակ է ցանկանում դուրս բերել «ՀԱՊԿ կրակից»
- Ռուբեն Մեհրաբյան. Հայաստանը պետք է ծանր ու թեթև անի՝ հասկանալու թե ինչ է անում ՀԱՊԿ կոչվող գազանանոցում
- Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան