Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները. Զատուլին
Ադրբեջանական կողմը 2016-ի հրադադարի ակնհայտ խախտողն է, նա ավելացնում է ագրեսիվ հռետորաբանությունը, և չի եղել մի ամիս կամ տարի, որ հարցը ուժով լուծելու մասին հայտարարություններ չլինեն: «Լազարյան ակումբի» առաջին լիագումար նիստին այսօր այս մասին ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի, ամբողջ Հայաստանի և Երևանի տարածքային պատկանելիության մասին ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների պատմական էքսկուրսները վստահության և կարգավորման հարցերին մոտենալ թույլ չեն տալիս:
Կոնստանտին Զատուլինը նկատեց, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է սրում ուշադրությունը դեպի Արցախ արտասահմանցիների ուղևորություններին:
«Ես ինքս 2010-ից անցանկալի անձ եմ, որովհետև մեծ պատվիրակության կազմում՝ մոտ 150 մարդուց բաղկացած, հետևում էի խորհրդարանական ընտրություններին: Այդ ժամանակ ես այնտեղ ոչ մեկ, ոչ էլ 10 անգամ էի եղել: Առաջին անգամ ես Ղարաբաղ գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղաթիռով 1994-ին: Թեև դա ադրբեջանական կողմի դժգոհությունն առաջացրեց, բայց ոչ ոք ինձ անցանկալի անձ չհայտարարեց, թեև ես էլ, չէի երազում Բաքու գնալ», - ասաց Զատուլինը:
Նա բլոգեր Ալեքսանդր Լապշինի օրինակով շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունները հասել են նրան, որ փորձում են ձերբակալել Արցախ այցելած օտարերկրացիներին։
Զատուլինի խոսքով, Բաքուն փակուղային դրություն է ստեղծում, դրանով իսկ Ադրբեջանը փակում է ժողովրդավարական պետության զարգացման ուղիները՝ հայրենասիրությամբ արդարացնելով ամեն տեսակ ապօրինություններ:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանում է՝ ով և երբ է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացից
- Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք պատասխան չունի, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ. Եվսեև
- Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղային իրավիճակ է ստեղծում. Վլադիմիր Կազիմիրով
- Արցախյան հարցով բանակցությունների համար նոր պոտենցիալ հնարավորություններ են ստեղծվել. Արման Մելիքյան
- Զատուլինի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանի մտահոգություններին
- Արցախյան հակամարտության «կարգավորման հարցը» Զատուլինը հերթագրում է ընտրություններից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան