Բերդիմուհամեդովն էլ է կառավարության նիստին հեծանիվով գնացել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստին գնացել է հեծանիվով։ Այս մասին գրում է mir24.tv կայքը՝ հղում անելով երկրի պետական տեղեկատվական գործակալությանը։ Բերդիմուհամեդովը վաղ առավոտյան հեծանիվով «Օգուզխան» պալատական համալիրից հասել է կառավարության շենք։
Երկրի ղեկավարը որոշել է այդպես քաղաքացիներին առողջ և ակտիվ ապրելակերպի օրինակ ծառայել։ Նա ընդգծել է, որ սպորտով կանոնավոր զբաղվելն օգտակար է առողջության համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի էր գնացել հեծանիվով։ Նա ասել է, որ նա դա անում է առողջ ապրելակերպի շրջանակում։