ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը:
«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը մամուլը պատճառաբանում է նրա՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով և Հայաստանի նախընտրական իրավիճակով:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր. Փաշինյան
- ՀՀԿ-ից մինչև ՔՊ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում. Արամ Սարգսյան
- ՀԱՊԿ-ում Վիրաբյանին փոխարինել է Բիյագովը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով տեղի են ունեցել նեղ ֆորմատով քննարկումներ. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան