Շարմազանով. Չենք լռելու
«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզում ռեյտինգային կարգով առաջադրված ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, տնտեսությունը գահավիժում է։
«Ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:
Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել:
Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:
Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքակսնությունը:
Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում դեռևս կան:
Չենք լռելու»,-գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Օր օրի մտահոգ քաղաքացիների թիվն ավելանում է
- Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին