Դատախազություն. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման դեպքերից վեցով նյութեր են նախապատրաստվում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր:
Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:
Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:
6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Մնացած 4 ահազանգերի ուսումնասիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն դիտորդների ուշադրությունն է հրավիրում խտրական մոտեցման և ընտրական օրենսդրության կոպիտ խախտման վրա
- Քննչական կոմիտեն հիշեցնում է ընտրախախտումները, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան