Արցախյան հարցի լուծման ընթացքում որոշ պետությունների կողմից քաղաքական մարմնավաճառություն է դրսևորվում. Նորատ Տեր-Գրիգորյանց
Այսօր հայ-ռուսական «Լազարյան ակումբում» ելույթ ունեցավ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Ներողություն եմ խնդրում. այսպես Լենինն է ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքում մե´կ քաղաքական մարմնավաճառություն է դրսևորվում մի շարք պետությունների կողմից, մեկ չեն ուզում փոխհարաբերությունները կորցնել և չեն ճանաչում, մե´կ զենք են վաճառում, որ փող վաստակեն և զոհաբերում են մեկ այլ ժողովրդի, որը չի ուզում ապրել ագրեսիվ իսլամիստների հետ»,- ասաց նա:
Բանախոսի համոզմամբ՝ բոլշևիկները սխալվեն են, որ Ղարաբաղը վերցրել են Խորհրդային Հայաստանից և սկուտեղի վրա մատուցել թուրքական երկրորդ երկրին՝ Ադրբեջանին:
«Ժողովրդի առջև ծառացած խնդիրները հնարավոր չէ պատերազմով լուծել: Ադրբեջանի համեմատ՝ մենք հիմա վատ զինված չենք, տիրապետում ենք բարձր մակարդակով հակառակորդին դիմագրավելու բոլոր միջոցներին, մանավանդ, որ մեր տեղանքը լեռնային է: Բայց ես խնդրում եմ այս հարցերը լուծել առանց պատերազմի ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին