Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետի դեմ հայց է ներկայացրել
Մարտի 1-2-ի իրադարձությունների գործով քննչական խմբի ղեկավար, նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի։ Հայցը զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու մասին է։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն, դատարանը դիմումը ստացել է նոյեմբերի 20-ին։ Գործով դատավոր է նշանակված Հայարփի Զարգարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը։
Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
- Մարտի 1-իգործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ
- Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից