Քաղաքագետ․ ՀՀԿ-ն ՔՊ-ի փրկությունն է
Քաղաքսգետ Ստեփան Դանիելյանը կարծիք թ հայտնել, որ ՀՀԿ-ն Քաղաքացիական պայմանագրի փրկությունն է:
«Եթե չլիներ ՀՀԿ-ն, ապա քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա չէին ունենալու: - Ում դեմ էին պայքարելու, - Ում էին ասֆալտին փռելու, - Ինչպես էին հիմնավորելու իրենց գոյությունը որպես կուսակցություն ու իշխանության հավակնող ուժ: ՔՊ-ն էլ ՀՀԿ-ի փրկությունն է: Եթե չլիներ ՔՊ-ն, ով էր հիշելու ՀՀԿ-ի գոյության մասին, կամ ումից պետք է մտահոգվեր ընտրողը, որ իրենց ձայն տար:
Հինդուիզմի մեջ մի հավատալիք կա, որ զինվորը թշնամու սրից մահանալուց հետո հաջորդ կյանքում ծնվում է իրեն սպանողի ընտանիքում: Ըստ այդ հավատալիքի հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ՀՀԿ է դառնալու, իսկ ՀՀԿ-ն` ՔՊ: Դա կարմայական կապ է կոչվում, կամ հայերեն ասած` ճակատագրով միահյուսված»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան