Մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է. Արմեն Գյուլբուդաղյանց
Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում և վիճականահության արդյունքում հայտնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքն է հայտնել վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»:
ԵՎՐՈ-2020. Հաստատվել է J խմբի խաղացանկը
23.03.19 Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան 23:45
23.03.19 Իտալիա-Ֆինլանդիա 23:45
23.03.19 Լիխտենշտեյն-Հունաստան 23:45
26.03.19 Հայաստան-Ֆինլանդիա 21:00
26.03.19 Բոսնիա և Հերցեգովինա-Հունաստան 23:45
26.03.19 Իտալիա-Լիխտենշտեյն 23:45
08.06.19 Հայաստան-Լիխտենշտեյն 20:00
08.06.19 Ֆինլանդիա-Բոսնիա և Հերցեգովինա 20:00
08.06.19 Հունաստան-Իտալիա 22:45
11.06.19 Հունաստան-Հայաստան 22:45
11.06.19 Իտալիա-Բոսնիա և Հերցեգովինա 22:45
11.06.19 Լիխտենշտեյն-Ֆինլանդիա 22:45
05.09.19 Հայաստան-Իտալիա 20:00
05.09.19 Բոսնիա և Հերցեգովինա-Լիխտենշտեյն 22:45
05.09.19 Ֆինլանդիա-Հունաստան 22:45
08.09.19 Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա 20:00
08.09.19 Ֆինլանդիա-Իտալիա 22:45
08.09.19 Հունաստան- Լիխտենշտեյն 22:45
12.10.19 Բոսնիա և Հերցեգովինա-Ֆինլանդիա 20:00
12.10.19 Իտալիա-Հունաստան 22:45
12.10.19 Լիխտենշտեյն-Հայաստան 22:45
15.10.19 Ֆինլանդիա-Հայաստան 22:45
15.10.19 Հունաստան-Բոսնիա և Հերցեգովինա 22:45
15.10.19 Լիխտենշտեյն-Իտալիա 22:45
15.11.19 Հայաստան-Հունաստան 20:00
15.11.19 Ֆինլանդիա-Լիխտենշտեյն 20:00
15.11.19 Բոսնիա և Հերցեգովինա-Իտալիա 22:45
18.11.19 Հունաստան-Ֆինլանդիա 22:45
18.11.19 Իտալիա-Հայաստան 22:45
18.11.19 Լիխտենշտեյն-Բոսնիա և Հերցեգովինա 22:45
Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան