Ընտրվել է Եվրոպական երկրորդ խաղերի խորհրդանիշը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել 2019 թ. հունիսի 21-30-ն անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի թալիսմանի շնորհանդեսը: Այդ առթիվ աշխատանքներն սկսվել էին դեռևս 2017 թ.: Կազմկոմիտեն ստացել էր ավելի քան 2000 տարբերակ: Ընտրվել է ուրախ, խորամանկ և ընկերասեր կենդանի Լեսիկ աղվեսիկը: Այն խաղերի անբաժան մասն է լինելու և մրցումների բոլոր օրերին ուղեկցելու է մասնակիցներին:
Լեսիկը պատկերված է կանաչ, սև, դեղին, կապույտ և կարմիր գույներով, որոնք խորհրդանշում են զարգացում և ներդաշնակություն, կարգապահություն, վճռականություն, կենսունակություն, ուժ և ավյուն: Շնորհանդեսի արարողությանը հրավիրված էին անվանի մարզիկներ, բարձրաստիճան հյուրեր, լրագրողներ, խաղերի գործընկերներ, մանկական հիմնարկների սաներ:
Հիշեցնենք,որ խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձևի 23 մրցաձև: 4000 մարզիկ կպայքարի մեդալի 200 հավաքածուի համար, իսկ 10 մարզաձևում կխաղարկվեն 2020 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան