Ծառուկյան. Ո՞նց են էսօր տուրիզմը զարգացնում, եթե ինքնաթիռ չկա
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով 12 թեկնածու է առաջադրել։ Նրանք են Մարիամ Ապերյանը, Վանիկ Ասատրյանը, Արամ Գևորգյանը, Արթուր Դալլաքյանը, Ռուզաննա Դանիելյանը, Անուշ Դումիկյանը, Էդիկ Կարախանյանը, Ռոմիկ Կոնինյանը, Դավիթ Հակոբյանը, Էդիկ Մանուկյանը, Գևորգ Մելիքյանն ու Վաղինակ Քեշիշյանը։
Կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր մարզկենտրոն Վանաձորում հանդիպեց ընտրողների հետ, ասաց՝ ներկայացնելու է, թե ինչ է պետք անել ու իրենք ինչ կարող են անել։ Ծառուկյանը նկատեց, մի քանի տասնամյակ ընտրությունների ընթացքում տված խոստումները գործի չեն վերածվում, իրականություն չեն դառնում։
«Մենք գիտենք, որ Լոռին եղել է արդյունաբերական քաղաք, բնակչության 65-70 տոկոսը զբաղված է եղել այդ ոլորտում։ Այսօր գալուց նորից նայում էի։ Ոնց որ 47 թիվը լինի։ Բոլոր գործարանները քանդված, ավիրված, աշխատանք չկա։ Ի՞նչ պետք է արվի։ Կամ պետությունը պետք է գումար դնի, գործարանն աշխատացնի, շահույթն օգտագործի իր ծրագրերի համար, թոշակի բարձրացման համար, կամ պետք է տրամադրվի այլ գործարարների, հարկերից ազատեն։, ժողովրդին էլ աշխատանք կլինի։ Չլուծվող խնդիր չկա, ժողովուրդ ջան»,-իր պատկերացումը խնդրի մասին ներկաացրեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև տուրիզմի զարգացման վերաբերյալ խոստումների մասին։
«Ասում են՝ տուրիզմը զարգացնենք։ Ո՞նց են տուրիզմը զարգացնելու, եթե էսօր ինքնաթիռ չկա։ Էսօր ըստեղից գնում ես Եգիպտոս երկու հոգով, ինքնաթիռը տանում բերում է, զավտռիկ, աբեդ, ուժին տալիս են, 800 դոլար։ Էսօր մենակ ինքնաթիռով Հայաստան գալն արժե 800 դոլար։ Ո՞նց կարա տուրիզմը զարգանա։ Ամեն տուրիստի հետ մոտ երեք մարդ կզբաղվի, տաքսիստը, գիդը և այլն։ Մենք պետք է ունենանք ազգային պետական հիմնադիրներ»,-ասաց նա։
Ծառուկյանի այս հայտարարությունից հետո փորձեցինք պարզել նրան պատկանող հյուրանոցի գները։ Ծաղկաձորում գտնվող Մուլտի Ռեսթ Հաուզ հյուրանոցում ստանդարտ երկտեղանոց սենյակի գինը մեկ օրվա համար կազմում է մոտ հարյուր դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Իրական կյանքում 100 դոլար աշխատե՞լ եք
- Մեր ժողովրդի մատից հարկավոր է փուշ հանել. Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյան. Բանկային համակարգ չունենք, դա լոմբարդային համակարգ է
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Տնտեսական աճը ժողովուրդը զգում է իր սառնարանը բացելուց. Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում