Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանով
«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ է հրապարակել ԱԺ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը, չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:
Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:
Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:
Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:
Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:
Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:
Որովհետև մեր երկրում շատ են արժանապատիվ և մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,- գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Չենք լռելու
- Շարմազանով. Օր օրի մտահոգ քաղաքացիների թիվն ավելանում է
- Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
- Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան