Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը
Թվիթերում հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի շան՝ Սալլիի լուսանկարը, որը պառկած է նրա դագաղի առջև։ Բուշ ընտանիքի խոսնակն արել է հետևյալ գրառումը. «Առաքելությունը կատարված է»։
Եվրանյուզի հաղորդմամբ, Սալլին ուղեկցել է Բուշ-ավագին նրա կյանքի վերջին ամիսներին։ America's VetDogs կազմակերպության տեղեկտվությամբ, Բուշ-ավագը ստացել է շունն այս տարվա հունիսին ամենօրյա գործերում օգնելու համար։ Շունն Ինսթագրամում նույնիսկ իր էջն ունի։
Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին, հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 6-ին։
Mission complete. #Remembering41 pic.twitter.com/rXdyXAS4lk
— Jim McGrath (@jgm41) December 3, 2018
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում
- Մահացել է Ջորջ Բուշ-ավագը
- Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
- Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց է տեղափոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին